«Ազդակ» օրաթերթ. Բուրջ Համուդի պայթիւնից հայեր չեն տուժել

Իսրայէլը հարւած է հասցրել Բէյրութի հիւսիսային ծայրամասում գտնւող Նաբաա շրջանի շէնքերից մէկին, որը գտնւում է Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասի հարեւանութեամբ։

«Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանի խօսքով՝ լիբանանահայերի շրջանում զոհեր եւ վիրաւորներ չկան։

Ըստ շրջանառւող տեղեկութիւնների՝ թիրախաւորւել է այն բնակարանը, որտեղ բնակւում էր «Հեզբօլլահ»-ի անդամներից մէկը։