ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը հաւանութիւն է տւել օկուպացւած Գոլանի բարձունքներում իսրայէլական բնակավայրերի ընդլայնման ծրագրին

«ԱԼԻՔ» – Իսրայէլի կառավարութիւնը կիրակի հաւանութիւն է տւել Գոլանի բարձունքներում իսրայէլական բնակավայրերի ընդլայնման ծրագրին: Հաղորդում են իսրայէլական ԶԼՄ-ները:

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի գրասենեակից յայտարարել են, որ իրենք առաջնորդւել են «պատերազմի եւ Սիրիայում նոր ճակատի լոյսի ներքոյ» եւ Գոլանում իսրայէլական բնակչութիւնը մեծացնելու մղումով:

«Գոլանի ամրապնդումն ուժեղացնում է Իսրայէլ պետութիւնը, եւ դա յատկապէս կարեւոր է ներկայ պահին։ Մենք կը շարունակենք պահել դրանք, օգնել նրանց բարգաւաճել եւ կառուցել դրանց վրայ»,-ասւած է Նեթանիահուի յայտարարութեան մէջ:

Աւելի վաղ սիրիական իշխանութիւնների դէմ թուրքամէտ ուժերի յարձակման ֆոնին իսրայէլական բանակը յայտարարել էր, որ լրացուցիչ ուժեր է ուղարկել Գոլանի բարձունքներ։ Աւելի ուշ Իսրայէլը նոյնիսկ խախտեց Իսրայէլի եւ Սիրիայի միջեւ բուֆերային գօտին։

Նշենք, որ Օսմանեան կայսրութեան ժամանակ Գոլանի բարձունքները եղել են Պաղեստինի վիլայեթի կազմում, որից յետոյ ընդգրկւել են Լիբանանում տեղակայւած Սիրիայի ֆրանսիական մանդատի մէջ։

1944-1967 թւականներին Գոլանի բարձունքները դարձել են Սիրիայի մի մասը: Աւելի ուշ՝ 1967 թւականի 6-օրեայ պատերազմի ժամանակ, Իսրայէլը գրաւեց Գոլանի բարձունքների երկու երրորդը։ 1981 թւականին Իսրայէլը պաշտօնապէս բռնակցեց Գոլանի բարձունքների այս հատւածը, սակայն մինչ օրս այն որպէս Իսրայէլի տարածք է ճանաչել միայն Միացեալ Նահանգները։

Related Articles

Back to top button