ԻրանՔաղաքական

Արաղչի. «Ի տարբերութիւն Իսրայէլի, մենք չենք վճարում սոցիալական ցանցերում ստելու համար»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանքել է Քւինսի ինստիտուտի զեկոյցին, համաձայն որի՝ Իսրայէլը գումար է վճարել սոցիալական ցանցերում ազդեցիկ խմբերին՝ իսրայէլամէտ գրառումների համար:

«Մենք մարդկանց չենք վճարում սոցիալական ցանցերում ստեր տարածելու համար։ Այն, ինչ անում է Իսրայելը»,- X սոցիալական ցանցի իր հարթակում գրել է նա:

Նշենք, որ Քւինսի ինստիտուտի զեկոյցի հրապարակումը, որի համաձայն Իսրայէլը սոցիալական ցանցերում ազդեցիկ խմբերին վճարում է մօտաւորապէս 7000 դոլար իւրաքանչիւր իսրայէլամէտ գրառման համար, իրարանցում է առաջացրել միջազգային լարւածութեան եւ Իսրայէլի հասցէին Գազայում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ քննադատութեան ֆոնին։

Related Articles

Back to top button