Իրանական ԱԹՍ-ները վերահսկում են արտատարածաշրջանային նաւատորմի տեղաշարժը
«ԱԼԻՔ» – Իրանական ԱԹՍ-ները վերահսկում են արտատարածաշրջանային նաւատորմի տեղաշարժն ու գործողութիւնները Պարսից ծոցում, Հորմոզի նեղուցում եւ Օմանի ծովում: Այս մասին տեղեկացրել է Իրանի ռազմածովային ուժերի հրամնատար ծովակալ Շահրամ Իրանին:
«Հակառակորդների ՌՏԿ-ների տեսադաշտի համար մեր հետախուզական աննկատ ԱԹՍ-ները թռչում են արտատարածաշրջանային նաւատորմի վրայով այնպէս, որ մենք տեսնում ենք նրանց, իսկ նրանք՝ ոչ:
Նրանք հետախուզւում են ամէն վայրկեան, եւ պէտք է զգոյշ լինեն, քանի որ եթէ սխալ թոյլ տան, ապա գործ են ունենալու մեր երկնային անտեսանելի թռչողների հետ»,- ասել է ծովակալ Իրանին:
Նա նաեւ տեղեկացրել է, որ մօտ ապագայում անց է կացւելու Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զօրավարժութիւնները, որոնց որպէս դիտորդ հրաւիրւել են Պակիստանի, Օմանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Հարաւային Աֆրիկայի եւ Կասպից ծովի աւազանի մի շարք երկրներ: