ՄիջազգայինՔաղաքական

Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն մասնակցել են Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի եւ յուղարկաւորութեան արարողութեանը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ ապրիլի 26-ին, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում տեղի է ունեցել  Կաթոլիկ Եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի եւ յուղարկաւորութեան արարողութիւնը:

Արարողութեանը ներկայ են գտնւել նաեւ Ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:

Յուղարկաւորութեան արարողութեանը մատուցւել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր եւ ներկայացուցիչներ առիթ են ունեցել իրենց աղօթքը բարձրացնելու Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղութեան համար։

Նշենք, որ Կաթոլի եկեղեցու քահանայապետի հրաժեշտի եւ յուղարկաւորութեան արարողութեանը ներկայ են եղել աշխարհի մօտ 50 առաջնորդներ:

Related Articles

Back to top button