Փաշինեանին մօտ կանգնած մի շարք ձեռնարկատէրեր Ռուսաստանում խնդիրների կարող են բախւել

«ԱԼԻՔ» – Ըստ երեւոյթին, Հայաստանի ղեկավար Փաշինեանին մօտ կանգնած եւ Ռուսաստանում բիզնեսով զբաղւող մի շարք ձեռնարկատէրեր կարող են խնդիրներ ունենալ ուժայինների հետ։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնել է «ՎՉԿ ՕԿՊՈՒ» պորտալը։
«Ըստ աղբիւրի՝ ներկայում գործողութիւններ են ընթանում օլիգարխներ Խաչատուր Սուքիասեանի, Նարեկ Նալբանդեանի եւ Մանուէլ Ղազարեանի նկատմամբ մաքսանենգութեանը մասնակցելու, հարկերից խուսափելու եւ էթնիկ կազմակերպւած յանցաւոր խմբաւորումների հետ փոխգործակցութեան առնչութեամբ։
Ֆինանսաւորապէս առաւել ինտենսիւ ոլորտները, որտեղ ակտիւները կասկածելի ծագում ունեն, հայկական ալկոհոլի եւ գիւղատնտեսական արտադրանքի շուկաներն են։ Աւելին, անցեալ տարւայ յուլիսին նմանատիպ իրադարձութիւններ արդէն ազդել էին Հայաստանի խորհրդարանի նոյն պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի վրայ. այդ ժամանակ կասեցւել էր ադամանդների գողութեամբ եւ դրանց մաքսանենգութեամբ Հայաստան ներմուծմամբ զբաղւող յանցաւոր խմբի գործունէութիւնը»,- նշել է «ՎՉԿ ՕԿՊՈՒ»-ն: