Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ իշխանութիւնը Եկատերինբուրգից յետ է կանչում Հայաստանի պատւաւոր հիւպատոսին

Նա համաձայն չէ եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարութեան դիրքորոշմանը

«ԱԼԻՔ» – ՀՀ իշխանութիւնը Եկատերինբուրգից յետ է կանչում Հայաստանի պատւաւոր հիւպատոս Նարեկ Սպարտակեանին։ Այս մասին յայտնում է Sputnik Արմենիա-ն՝ յղում անելով URA.ru-ին։

Ըստ լրատւամիջոցի` պատճառն այն է, որ նա համաձայն չէ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարութեան դիրքորոշմանն ու գործարար Սամուէլ Կարապետեանի կալանքին:

Սպարտակեանը թղթակցի հետ զրոյցում ասել է` ապրել է եւ շարունակում է ապրել Եկատերինբուրգում, աջակցելու է համայնքի կեանքին նոյնիսկ առանց պատւաւոր հիւպատոսի կարգավիճակի:

Related Articles

Back to top button