Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մելինէ Անումեան. «Թուրքերը շարունակում են վախենալ Սփիւռքից»

Մեր Սփիւռքը շարունակում է թուրքերի համար մնալ գլխաւոր սպառնալիքներից մէկը Հայկական Հարցի տեսանկիւնից։ 2026 թ․ մայիսի 4-ին Թուրքիայում նախատեսւում է կոնֆերանս, որտեղ կը քննարկւի հայկական Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները՝ պատմական եւ ներկայ հոլովոյթներում։

Կոնֆերանսի մասին լուրում շեշտւում է, որ այսօր հայկական Սփիւռքի եւ ՀՀ յարաբերութիւններում լուրջ «քայքայում» է նկատւում, եւ որ կոնֆերանսին այդ թեմայով բանախօսութեամբ հանդէս կը գայ դոկտ. Ալի Սամիր Մերդանը։

Նա մասնաւորապէս կանդրադառնայ Արցախի 44-օրեայ պետարազմից յետոյ նկատւող փոփոխութիւններին եւ Սփիւռքի վրայ դրանց ազդեցութեանը։

Փաստօրէն թուրքերը մտավախութիւն ունեն, որ Սփիւռքը կարող է ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վտանգաւոր խաղի մէջ մտած ՀՀ ներկայիս իշխանութիւնների քաղաքականութեան վրայ…

Related Articles

Back to top button