75 տարի առաջ ընդունւեց «Ցեղասպանութեան ոճիրը կանխելու եւ պատժելու մասին» կոնւենցիան

Այս տարի լրանում է «Ցեղասպանութեան ոճրի կանխարգելման եւ պատժելու մասին» կոնւենցիայի ընդունման 75-ամեակը։
Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայութեան՝ Կոնւենցիան առաջին անգամ սահմանել է ցեղասպանութեան յանցագործութեան հայեցակարգը միջազգային իրաւունքում։
Փաստաթղթի նախաբանն ընդունում է, որ «պատմութեան ընթացքում ցեղասպանութիւնը մեծ դժբախտութիւն է բերել մարդկութեանը», եւ որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային համագործակցութիւնը՝ «մարդկութեանը այս նողկալի պատուհասից ազատելու համար»:
Իր ընդունումից յետոյ 75 տարիների ընթացքում Կոնւենցիան կարեւոր դեր է խաղացել միջազգային քրէական իրաւունքի զարգացման գործում՝ պատասխանատւութեան ենթարկելով նման յանցագործութիւնների մեղաւորներին, ուժեղացնելով դրանց կանխարգելմանն ուղղւած ջանքերը եւ ձայնի իրաւունք տալով ցեղասպանութեան զոհերին: Կոնւենցիան վաւերացրել է 153 պետութիւն։
News.am