Դեր-ծովակալ Իրանի. «Ովկիանոսներում լուրջ ներկայութիւնը բանակի ՌԾՈՒ-ի ծրագրերից է»
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ծովուժի հրամանատար դեր-ծովակալ Շահրամ Իրանին յայտարարել է. «Ովկիանոսներում լուրջ ներկայութիւնը բանակի ռազմածովային ուժերի ծրագրերից է, որը հիմնւած է իրանա-իսլամական տրամաբանութեան վրայ եւ գերագոյն գլխաւոր հրամանատարի ղեկավարութեան հիմամբ»:
ԻՌՆԱ-ի հաւաստմամբ՝ դեր-ծովակալ Իրանին երէկ Մաշհադում ուրբաթօրեայ աղօթքի քարոզների ընթացքում, ընդգծել է. «Բանակի ծովուժի նաւատորմը ովկիանոսների խորքում աջակցում է բոլոր նաւերին: Այսօր տարածաշրջանում եւ ովկիանոսային բոլոր տարածքներում, ծովային անվտանգութիւնը հաստատւած է հզօրութեամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգի շնորհիւ»:
Նրա հաւաստմամբ. «Այսօր լուրջ ներկայութիւն ենք միջազգային բոլոր ոլորտներում, եւ բոլորը զարմանում են մեր հզօրութեամբ, թէ՝ սպառնալիքներով ու պատժամիջոցներով ինչպէ՞ս ենք ամենաբարդ ոլորտներում հասել այս դիրքին, այդ թւում՝ նաւակործանների եւ սուզանաւերի արտադրութեան բնագաւառում»: