Հայաստան - Արցախ

Փորձագէտի ​​կարծիք. «Ինչո՞ւ Ալիեւը որոշեց ազատ արձակել հայ գերիներից մի քանիսին հէնց հիմա»

2021 թւականի ընտրութիւնների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գերիներին յորդորեց սպասել եւս մի երկու ամիս, սակայն անցել է 2,5 տարի։ Երբ շարունակում ես բանակցութիւններն այն բանից յետոյ, երբ միւս կողմը խախտել է դրանք, դու նրան նոյն ոգով շարունակելու քարտ բլանշ ես տալիս: Նա պէտք է պնդէր, որ բանակցութիւններ չեն լինի, քանի դեռ չի եղել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է կոնֆլիկտաբան, բանակցային փորձագէտ Արթուր Մարտիրոսեանը։

Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցաւ հիմա:

Իր փորձագիտական ​​գնահատմամբ, Ալիեւն ամէն կերպ ցանկանում է արտաքին խաղացողներին ցոյց տալ, որ պատրաստ է որոշակի քայլերի, բայց միայն այն դէպքում, եթէ Հայաստանի իշխանութիւնները կատարեն իր պահանջները։

Փորձագէտն Ալիեւի այս որոշումը կապել է նաեւ 2024 թւականի փետրւարին Ադրբեջանում սպասւող արտահերթ ընտրութիւնների հետ։

«Դժւար թէ դա եղել է առանց երրորդ կողմի միջնորդութեան»,- կարծում է նա։

Մարտիրոսեանը տարօրինակ է անւանել կողմերի միջեւ վստահութիւն կառուցելու միջնորդների ցանկութիւնը միայն ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ, այլ ոչ թէ դրանից առաջ։ Սովորաբար հակառակն է արւում․ սկզբում աշխատում են վստահութիւն ստեղծելու ուղղութեամբ, յետոյ ձեռնամուխ լինում բովանդակալից բանակցութիւնների։

Նրա կարծիքով, Պետդեպարտամենտը դիմել է այս քայլին նաեւ ԱՄՆ-ի հայ ընտրազանգւածին ներկայ վարչակազմի կողմը գրաւելու համար՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրութիւնների ֆոնին։

Փորձագէտը չի բացառել, որ Ալիեւը կարող է հետագայում օգտագործել միւս պատանդներին եւ գերիներին, այդ թւում՝ Արցախի նախկին ղեկավարներին, սակարկելու եւ որոշակի դիւիդենտներ ստանալու համար։

Related Articles

Back to top button