Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մօտ 15 հեկտար հող է յանձնւել Ադրբեջանին

«ԱԼԻՔ» – Լրագրող Ոսկան Սարգսեանը, որը լուսաբանում է յատկապէս Հայաստանի Տաւուշի մրազի ռազմա-քաղաքական եւ սոցիլա-տնտեսական իրադարձութիւնները, ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ յիշեցնելով Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ իբր Տաւուշի մարզից մի միլիմետր տարածք չի յանձնւել Ադրբեջանին: Սարգսեանը նշել է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ իրականութեան չհամապատասխանող այդ յայտարարութեան ֆոնին, Կիրանցի բնակիչներին սեփականութեան իրաւունքներով, կադաստրի վկայականներով պատկանող մօտ 15 հեկտար հող է յանձնւել Ադրբեջանին:

«Լուսանկարը մօտ 10 տարի առաջ եմ նկարել, Կիրանցի բնակիչը էշին լծւած սայլով վառելափայտ է տեղափոխում։ 2024 թւականին միջպետական աւտոճանապարհի այդ հատւածը եւ Կիրանցի կամուրջը սահմանազատման անւան տակ, միակողմանի, ապօրինի կերպով յանձնւեցին Ադրբեջանին, ուստի Կիրանց գիւղի մէջով ձգւող ճանապարհ կառուցեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Տաւուշից անգամ մի միլիմետր տարածք չի յանձնւել Ադրբեջանին, մինչդեռ Կիրանցի բնակիչներին սեփականութեան իրաւունքներով, կադաստրի վկայականներով պատկանող մօտ 15 հեկտար հող է յանձնւել Ադրբեջանին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button