Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Արեշեւ. «Ռուսական 102-րդ ռազմաբազան Գիւմրիից դուրս բերելու հարց կարող է բարձրացնել ՀՀ իշխանութիւնը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման ֆոնին»

«ԱԼԻՔ» – Ռուսական 102-րդ ռազմաբազան Գիւմրիից դուրս բերելու հարց կարող է բարձրացնել ՀՀ իշխանութիւնը՝ Թուրքիայի ե Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման ֆոնին։ Այս մասին ArmeniaSputnik-ի փոխանցմամբ՝ ասել է կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը։
Նրա խօսքով՝ դրա համար հիմք կարող է դառնալ «ռուսական ռազմաբազայի ֆունկցիոնալութեան սպառումը»։
Նա ակնյայտ է համարել, որ արդէն սկսւած բուռն քաղաքական իրադարձութիւնների նախաշեմին ՀՀ իշխանութիւնները ձգտում են «մաքրել» բոլոր այլախոհներին:



