«ԱԼԻՔ» – Այն պետութիւնները, որոնք սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգը որպէս օրինակ են օգտագործում իրենց համար, կը պարտւեն։ Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 3-ին, յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երկրի ղեկավարութեան, իսլամական երկրների դեսպանների եւ Իսլամական միասնութեան համաժողովի հիւրերի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Այն պետութիւնները, որոնք սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգը որպէս օրինակ են օգտագործում իրենց համար, կը պարտւեն։ Նրանք կը բախւեն կորուստների։ Նրանք սխալւում են։ Ինչպէս եւրոպացիներն են ասում, սխալ ձիու վրայ են խաղադրոյք անում»,- իր ելոյթում նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Այսօր Սիոնիստական ռեժիմի իրավիճակը այնպիսի իրավիճակ չէ, որը խրախուսում է նրա հետ մերձեցումը, նրանք չպէտք է թոյլ տան այս սխալը։ Սիոնիստական օկուպանտ ռեժիմը հեռանում է, այսօր պաղեստինեան շարժումն աւելի կենսունակ է, քան երբեւէ: Այսօր պաղեստինեան երիտասարդութիւնը եւ պաղեստինեան շարժումը բռնազաւթման դէմ, բռնակալութեան դէմ, սիոնիզմի դէմ աւելի եռանդուն է, աւելի կենսունակ է, աւելի վճռակամ է, քան երբեւէ: Ինչպէս տեսնում էք, Աստծոյ կամօք, այս շարժումը տալիս է իր պտուղները»:
Այաթ. Խամենէին նշել է, որ սիոնիստական ռեժիմը լի է ատելութեամբ եւ զայրոյթով ոչ միայն Իրանի, այլ նաեւ տարածաշրջանի այլ երկրների դէմ, քանի որ նրանց նպատակն է գրաւել Նեղոսից մինչեւ Եփրատ տարածքները եւ դա տեղի չի ունեցել: