ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի ազգային անվտանգութեան նախարարը կոչ է արել գրաւել Գազայի հատւածը

«ԱԼԻՔ» – Իսրայէլի ազգային անվտանգութեան նախարար Իտամար Բէն Գւիրը աղօթքի համար բարձրացել է Ալ Աքսա մզկիթ տարածք (Տաճարի լեռ), որտեղ յայտարարել է, որ պէտք է գրաւել ամբողջ Գազայի հատւածը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է իսրայէլական Ynet պորտալը՝ մանրամասնելով, որ դէպքի վայրից կադրերում երեւում է, թէ ինչպէս է նախարարն աղօթում Ալ Աքսայի մզկիթի տարածք բարձրացած այլ հրեաների հետ:

Իր այցի ընթացքում Բէն Գւիրն, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի գործողութիւններին, համոզմունք է յայտնել, որ նրա նպատակն է ճնշում գործադրել Իսրայէլի վրայ:

Նա յայտարարել է, որ պէտք է գրաւել  ամբողջ Գազայի հատւածը եւ Իսրայէլի իրաւազօրութիւնը տարածել այնտեղ, ինչպէս նաեւ վտարել ՀԱՄԱՍ-ի բոլոր կողմնակիցներին եւ խրախուսել հրեաների կամաւոր ներգաղթը։

Նշւում է, որ սա առաջին դէպքը չէ, երբ Բէն Գւիրը բարձրացել է Ալ Աքսա մզկիթի տարածք:

Աւելի ուշ՝ վարչապետ Բենիամին Նեթանիահուի  գրասենեակը յայտարարել է, որ Իսրայէլի քաղաքականութիւնը՝ պահպանելու Տաճարի լեռան (Ալ Աքսայի մզկիթ) վրայ ստատուս քւոն, չի փոխւել եւ չի փոխւի։

Ըստ Ալ Աքսայի մզկիթի ներկայիս ստատուս քւոյի՝ այնտեղ միայն մուսուլմանները կարող են աղօթել, մինչդեռ այլ կրօնների հետեւորդները, այդ թւում՝ հրեաները, կարող են այցելել միայն որպէս զբօսաշրջիկներ՝ առանց կրօնական արարողութիւններ կատարելու։

Related Articles

Back to top button