Եարի Լապիդ. «Իսրայէլական հասարակութեան մեծ մասն այլեւս չի սատարում Գազայի պատերազմը»

«ԱԼԻՔ» – Իսրայէլական ընդդիմութեան առաջնորդ Եաիր Լապիդը յայտարարել է, որ իսրայէլական հասարակութեան մեծամասնութիւնն այլեւս չի սատարում Գազայում պատերազմին, եւ այդ պատճառով այն պէտք է դադարեցւի։ հաղորդում է անգլիական The Guardian-ը:
«Որպէսզի Իսրայէլը պատերազմներ վարի, միշտ եղել է մէկ անհրաժեշտ պայման՝ մեծամասնութիւն։ Իսրայէլ պետութիւնը չի կարող պատերազմ վարել, եթէ բնակչութեան մեծամասնութիւնը չի սատարում դրան, չի հաւատում դրա նպատակներին եւ չի վստահում ղեկավարութեանը։
Այժմ այս պայմաններից ոչ մէկը չկայ։ Ժամանակն է վերջ տալ պատերազմին եւ վերադարձնել պատանդներին»,- X սոցցանցում գրել է Լապիդը։
Յիշեցնենք, որ Գազայի հատւածում սովամահութեան բազմաթիւ դէպքերի մասին հաղորդումներից յետոյ մի շարք արեւմտեան երկրներ որոշում կայացրին ճանաչել Պաղեստին պետութիւնը։
Միեւնոյն ժամանակ, պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման հետ հերթական ընդհատւած բանակցութիւններից յետոյ ԱՄՆ-ն իր յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆին կրկին ուղարկել է Մերձաւոր Արեւելք։