Իրանը ոչնչացրել է Կատարում տեղակայւած ԱՄՆ ռադարային կայանը

«ԱԼԻՔ» – Արբանեակային տւեալները ցոյց են տալիս, որ Իրանն իր պատասխան հրթիռային հարւածով ոչնչացրել է Կատարում տեղակայւած ամերիկեան «Ալ Ուդէյդ» բազայի՝ ԱՄՆ Զինւած ուժերին պատկանող W կամ X դիապազոնային ռադարային կայանը: Նման ռադարներն օգտագործւում են բալիստիկ եւ թեւաւոր հրթիռները յայտնաբերելու համար՝ վաղ նախազգուշացման համակարգի շրջանակում։
Հրապարակւած վերջին տւեալները հակասում են ԱՄՆ-ի եւ Կատարի նախկին յայտարարութիւններին, որոնցում պնդում էին, թէ բազան չի վնասւել։
Այս տերմինալի տեղադրումը «Ալ Ուդէյդ» բազայում ԱՄՆ-ին արժէցել է 15 միլիոն դոլար։ Այն ապահովում էր անվտանգ ձայնային, տեսայ եւ տւեալների կապ տարածաշրջանում տեղակայւած CENTCOM հրամանատարութեան, ԱՄՆ-ի եւ աշխարհի այլ ուժերի միջեւ։
Ըստ արբանեակային տւեալների՝ համակարգի ռադիոթափանցիկ գմբեթը եւ ալեհաւաքը ոչնչացւել են։
Յիշեցնենք, որ աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ իրանական բոլոր հրթիռները խոցւել են, իսկ դրանցից մէկն ընկել է անվտանգ գօտում։