ՄիջազգայինՔաղաքական

Ստամբուլի կալանաւորւած քաղաքապետը հարցաքննւել է լրտեսութեան մեղադրանքով

«ԱԼԻՔ» – Ստամբուլի կալանաւորւած քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կիրակի օրը հարցաքննւել է քաղաքի գլխաւոր դատարանում՝ լրտեսութեան հնարաւոր մեղադրանքների վերաբերեալ վերջերս սկսւած քննութեան շրջանակում, այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Associated Press-ը։

Հարիւրաւոր աջակիցներ հաւաքւել են դատարանի շէնքի առջեւ՝ աջակցութիւն յայտնելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Իմամօղլուին, որը համարւում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցներից մէկը։ Լրտեսութեան գործով քննութիւնը, որը սկսւել է երկու օր առաջ, կենտրոնացած է Իմամօղլուի նախընտրական շտաբի եւ մի անձի միջեւ ենթադրեալ կապերի վրայ, որը յուլիսին ձերբակալւել էր՝ օտարերկրեայ պետութիւնների օգտին լրտեսութիւն իրականացնելու մեղադրանքով։

Քննութեան շրջանակում հարցաքննւել են նաեւ Իմամօղլուի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Նեջաթի Օզքանը եւ լրագրող Մերդան Եանարդաղը։

Ըստ ընդդիմադիր Cumhuriyet թերթի, Իմամօղլուի հարցաքննութիւնը տեւել է մօտ երեք ժամ։

Կոռուպցիայի մեղադրանքով մարտից  կալանքի տակ գտնւող Իմամօղլուն, որը հերքում է մեղադրանքները, առաջին անգամ վերջին եօթ ամսւայ ընթացքում լքել է Ստամբուլի Մարմարա բանտը, որը գտնւում է քաղաքի ծայրամասում։

Քննադատները Իմամօղլուի ձերբակալութիւնը՝ ինչպէս նաեւ գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան այլ քաղաքապետերի ձերբակալութիւնները, դիտարկում են որպէս ընդդիմութեան դէմ ուղղւած լայնածաւալ ճնշումների մաս։ Ընդդիմութիւնը նախորդ տարի տեղի ունեցած տեղական ընտրութիւններում զգալի յաջողութիւններ էր գրանցել։

Related Articles

Back to top button