ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը եւս մէկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դէմ պատժամիջոցները

«ԱԼԻՔ»-Թրամփը եւս մէկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դէմ ԱՄՆ նախկին նախագահ Բայդէնի սահմանած պատժամիջոցները։ Երկարաձգւում է նաեւ ռուսական ակտիւների արգելափակումը։

Խօսքը 2021 թւականի ապրիլի 15-ի գործադիր հրամանի մասին է, որը Բայդէնի վարչակազմը բազմիցս ընդլայնել եւ երկարաձգել է։ ԱՄՆ կառավարութիւնն ի սկզբանէ պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ ամերիկացի պաշտօնեաների, ներգրաււած են եղել կիբերյարձակումների, ԱՄՆ-ի եւ այլ ընտրութիւններին միջամտութեան, ԱՄՆ քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, ինչպէս նաեւ պատժամիջոցներից խուսափելու ֆինանսական եւ այլ գործողութիւնների մէջ:

Related Articles

Back to top button