ԵԽԽՎ նախագահը ներառւել է Ադրբեջանի սեւ ցnւցակում

«ԱԼԻՔ»-Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թէոդորոս Ռուսոպուլոսը ներառւել է Ադրբեջանի սեւ ցուցակում։ Այս մասին յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի յայտարարութիւնները:
«Մենք վճռականօրէն մերժում եւ դատապարտում ենք Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թէոդորոս Ռուսոպուլոսի կողմից առաջադրւած մեղադրանքները: Մեր երկրի առաջնորդին բռնապետ անւանելն ու նրան վիրաւորելը բացարձակ անընդունելի է, դա քաղաքական տգիտութեան ու բթամտութեան դրսեւորում է։ Ներկայիս հիստերիկ իրավիճակը վեհաժողովում, բռնապետ Ռուսոպուլոսի գլխաւորութեամբ, ցոյց է տալիս, որ ԵԽԽՎ-ում տիրում է ողբալի իրավիճակ։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծւել նաեւ Եւրոպական խորհրդարանում։ Ինչ վերաբերում է Մարդու Իրաւունքների Եւրոպական դատարանի որոշումների վերաբերեալ մեր դիրքորոշմանը, ապա անհեթեթութիւն է Ադրբեջանից պահանջել կատարել դատարանի որոշումները՝ հաշւի առնելով, որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատաւորների ընտրութեանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադէն։
Նրա խօսքով՝ Թէոդորոս Ռուսոպուլոսը ներառւած է Ադրբեջանի սեւ ցուցակում, ինչպէս նաեւ ԵԽԽՎ 76 անդամներ, որոնք պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութեան լիազօրութիւնները կասեցնելու անարդար եւ իրաւաբանօրէն կասկածելի նախաձեռնութիւնը:
«Եթէ Ռուսոպուլոսը մտնի Ադրբեջան, ապա նրան դուրս կը շպրտենք»,- ասել է Այխան Հաջիզադէն։