Պեսկով. «Ռուսաստանն անպատասխան չի թողնի իր ակտիւների բռնագրաւման ցանկացած փորձ»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտարարել է, որ Մոսկւան կը պատասխանի ռուսաստանեան ակտիւների բռնագրաւման ցանկացած փորձի, հաղորդում է Tert.am-ը:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հասանելի իրաւական մեխանիզմները՝ թէ՛ ազգային, թէ՛ միջազգային, որպէսզի օրէնքով հետապնդի նման ապօրինի որոշումների նախաձեռնողներին եւ կատարողներին։
«Նրանք հասկանում են, որ նման գործողութիւնները չենք թողնելու անպատասխան։ Եւ մենք հետապնդելու ենք՝ օգտագործելով բոլոր հնարաւոր ազգային եւ միջազգային իրաւական գործիքները։ Օրէնքով հետապնդելու ենք նրանց, ովքեր առնչութիւն ունեն նման ապօրինի որոշումների ընդունման հետ», – յայտարարել է Պեսկովը։
Աւելի վաղ հաղորդւել էր, որ Եւրոպական միութիւնը ուժեղացրել է ճնշումը Բելգիայի վրայ՝ ռուսաստանեան սառեցւած ակտիւների՝ ընդհանուր մօտ 190 միլիարդ Եւրօ օգտագործման թոյլտւութիւն ստանալու նպատակով։ Այդ միջոցները նախատեսւում է ուղղել Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելուն։



