Լաւրով. «Ուկրաինական հակամարտութեան կարգաւորման շրջանակներում տարածքային հարցը քննարկւում է տարբեր ձեւաչափերով»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ ուկրաինական հակամարտութեան կարգաւորման շրջանակներում տարածքային հարցը քննարկւում է տարբեր ձեւաչափերով, եւ Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաեւ այլ ղեկավարների հետ, հաղորդում է Tert.am-ը:
Հարցին, թէ արդեօք Ուկրաինայի վերաբերեալ բանակցութիւնների Ռուսաստանի պայմանները ներառում են ճկունութիւն, օրինակ՝ տարածքային հարցերի վերաբերեալ։ Մասնաւորապէս՝ Դոնբասի տարածքների, որոնք դեռեւս վերահսկւում են Ուկրաինայի զինւած ուժերի կողմից, ինչպէս նաեւ Խերսոնի եւ Զապորոժիէի վերաբերեալ։
«Այս ամէնը քննարկւում է տարբեր ձեւաչափերով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար անդրադարձել է այս հարցին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպէս նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի եւ բոլոր նրանց հետ հանդիպումների ժամանակ, ովքեր հետաքրքրւած են Ռուսաստանի դիրքորոշումն աւելի լաւ հասկանալու հարցով։ Նրանք միշտ հնարաւորութիւն ունեն գալ եւ քննարկել իրենց շահերը»,- ասել է նա:



