Իրանցի փորձագէտի վերլուծականը. Սիրիական ճգնաժամի ազդեցութիւնը սիոնիզմի եւ պանթուրքիզմի միջեւ կապի եւ համագործակցութեան ակտիւացման վրայ

«ԱԼԻՔ» – Դոկտոր Ահմադ Քազեմին Մերձաւոր Արեւելքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնների ազդեցութեանը նւիրւած գիտաժողովի ժամանակ նշել է, որ սիրիական ճգնաժամը եւ Բաշշար Ասադի ռեժիմի տապալումը ջերմացրել են սիոնիզմի ու պանթուրքիզմի միջեւ կապերն ու համագործակցութիւնը տարածաշրջանում:
«Մերձաւոր Արեւելքի ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտ»-ում տեղի ունեցած գիտաժաովին մասնակցելով Եւրասիայի գծով աւագ գիտաշխատող դոկտ. Քազեմին «Թուրքիայի վերջին զարգացումների ազդեցութիւնը պանթուրքական շարժման վրայ» թեմայով իր ելոյթում վերլուծել է պանթուրքիզմի դիրաքորոշումները եւ յաւելել, որ հարեւանների հետ զրոյական լարւածութան քաղաքականութիւնը, որը մէկ տասնամեակ գործեց 2000-ականից սկսած, 2011-ից ի վեր թուրքական արտաքին քաղաքականութեան երկու հիմնական թեւերը դարձան էխւանականներն ու պանթուրքերը: Մէկը, որպէս ներգործութեան փափուկ գործիք արաբական աշխարհում, Արեւմտեան Ասիայում եւ Աֆրիկայում, միւսը՝ ուղղւած Կովկասի եւ Եւրասիայի քաղաքականութեանը։
Դոկտոր Քազեմին ընդգծել է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները լիովին ցոյց են տւել պանթուրքիզմի եւ սիոնիզմի կապն ու համագործակցութիւնը, որի կարեւորագոյն առանցքը «Դիմադրութեան» առանցքի թուլացումն է՝ որպէս պաղեստինեան շարժման ամենամեծ աջակցի։« Իհարկէ, Սիոնիստական շարժման եւ պանթուրքիզմի միջեւ կապը պատմական անցեալով կապ է, որն ունի ընդհանուր բաղադրիչներ եւ պատմական համագործակցութիւն։ Նրանց միջեւ ամենակարեւորն այն է, որ երկու գաղափարներն էլ առաջադրւել են հրեայ տեսաբանների կողմից եւ պանթուրանիզմը երեք հրեաների՝ Արմինիուս Վամբրիի, Լէոն Քոհենի եւ Արթուր Դէյւիդ Լեմլիի տեսութիւնների արդիւնքն են 19-րդ դարում: Մինչդեռ սիոնիզմն ու պանթուրքիզմը Օսմանեան կայսրութեան փլուզման ու կազմաքանդման գործում համագործակցութեան պատմութիւն ունեն։ Իսկ այսօր Բրենդա Շեֆերը (Բաքւում հաստատւած) հանդիսանում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի աստւածուհին»:
Համալսարանի միջազգային իրաւունքի պրոֆեսորը վերջում յաւելել է. «Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ Սիոնիստական շարժման եւ պանթուրքիզմի համագործակցութիւնը եւ Ադրբեջանի Հանրապետութիւնից մասնաբաժին պահանջելով այն ի ցոյց դրեց իր լայն չափերը, եւ այսօր, ուկրաինական պատերազմի ու պաղեստինեան ցեղասպանութիւնից յետոյ, երկու կողմերի համագործակցութեան կենտրոնը Սիրիան է՝ Բաշշար Ասադի ռեժիմից յետոյ: Սիրիայում սիոնիստական ու պանթուրքիստական շարժումների ընդհանուր շահերը նիւթականացւում են հետեւեալ օրինակներով՝ «Դիմադրութեան առանցք»-ի թուլացում եւ խամաճիկ պետութեան ստեղծում, որը սիոնիստական թշնամու փոխարէն թշնամութիւն կանի Իրանի հետ: Տարածքային ծախալապաշտութեան եւ Սիրիայի ռազմական ու ռազմավարական ենթակառուցւածքի ոչնչացում, միջերկրածովից մինչեւ Իրան՝ անվտանգային գօտու ստեղծում՝ սիոնիստական ռեժիմը պաշտպանելու համար, համագործակցութիւն ռեժիմի «Լեւիաթան» գազը եւրոպական շուկաներ տեղափոխելու հարցում, արաբական «Գարուններից» ու զարգացումներից հիասթափւած արաբներին վերամիաւորելու, արաբական յեղափոխութեան գօտի ստեղծելով եւ 1923 Լօզանի պայմանագիր անտեսելով նման տարածքային մոդելի ստեղծում: