Թրամփը պատրաստակամութիւն է յայտնել այցելել Մոսկւա, թէեւ մայիսի 9-ը վաղ է նման այցի համար

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է, որ «օգնում է Ուկրաինային այնպէս, ինչպէս ոչ ոք երբեք չի օգնել», եւ նշել է, որ հակամարտութիւնը կարող է աւարտւել շաբաթների ընթացքում: Նա յոյս է յայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Օւալաձեւ աշխատասենեակ՝ խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:
Թրամփը նաեւ նշել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքների մի մասը, սակայն Կիեւը հնարաւոր զիջումների մասին հարցին յստակ պատասխան չի տւել. «Կը տեսնենք»։
Բացի այդ, Թրամփը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դէմ չէ Ուկրաինա եւրոպական զօրքերի տեղակայմանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ այս բախումը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Վաշինգտոնը մտադիր է թոյլ չտալ դա։
Թրամփը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ին, ներառեալ հազւագիւտ հողային մետաղներ։
Նա նաեւ պատրաստակամութիւն է յայտնել այցելել Մոսկւա, թէեւ մայիսի 9-ին վաղ է գնահատել նման այցի համար։