Պուտինը յայտնել է Զելենսկու գլխաւոր քաղաքական մրցակցի անունը

«ԱԼԻՔ» – Ռուսական տւեալներով՝ Զելենսկու վարկանիշը երկու անգամ ցածր է ընտրութիւններում նրա պոտենցիալ մրցակցի՝ Զալուժնիի (Ուկրաինայի Զինւած ուժերի նախկին գլխաւոր հրամանատար, այժմ՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան-ԽՄԲ.) վարկանիշից։ Դրա մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ նրա՝ Զելենսկին խնդիրներ ունի, քանի որ ռազմական դրութիւնը չեղարկւելուն պէս նա ստիպւած է լինելու անմիջապէս ընտրութիւններ անցկացնել։
Ըստ ՌԴ նախագահի՝ դրանք յաղթելու Զելենսկու շանսերը «զրոյական են»։
«Զելենսկին իրեն փակուղի է մտցրել՝ Ռուսաստանի հետ բանակցութիւններն արգելող հրամանագրով»,- յայտարարել է Պուտինը։ «Զելենսկին խուսափում է բանակցութիւններից, քանի որ դրանք կը յանգեցնեն Ուկրաինայում ռազմական դրութեան չեղարկման եւ ընտրութիւնների», նշել է ՌԴ նախագահը։ Հաղորդում է news.am-ը: