Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի օրակարգի բարձր աջակցութեան մասին վկայող հարցման արդիւնքները

«ԱԼԻՔ» – Harvard CAPS-Harris ընկերութեան անցկացրած նոր հարցումը ցոյց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնութիւնը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա ջանքերին՝ «Ամերիկան կրկին մեծագոյն դարձնելու համար» անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար», ասւած է Սպիտակ տան յայտարարութեան մէջ:
Ընդգծւում է, որ ամերիկացիների ճնշող մեծամասնութիւնը պաշտպանում է Թրամփի օրակարգը։
Հարցման արդիւնքներով, մասնաւորապէս.
81%-ն աջակցում է յանցաւոր անօրինական ներգաղթեալների արտաքսմանը։
76%-ն աջակցում է «կառավարութեան մէջ խարդախութիւնն ու վատնումը յայտնաբերելու եւ վերացնելու լայնածաւալ ջանքերին»:
76%-ը պաշտպանում է սահմանի փակումը անվտանգութեան եւ քաղաքականութեան լրացուցիչ միջոցներով։
69%-ը պաշտպանում է տղամարդկանց կանանց սպորտ թոյլ չտալու գաղափարը։
68%-ը հանդէս է գալիս նրա օգտին, որ կառավարութիւնը յայտարարի միայն երկու սեռի գոյութեան մասին:
65%-ն աջակցում է կառավարութիւնում վերջ դրւի ըստ ռասայական պատկանելիութեան աշխատանքի տեղաւորումը:
63%-ն աջակցում է «օտարերկրեայ օգնութեան բոլոր ծախսերը սառեցնելու եւ վերագնահատելու այն դեպարտամենտը, որը զբաղւել է այդ հարցերով»:
61%-ն աջակցում է փոխադարձ մաքսատուրքերին:
Հարցւածների 60%-ն աջակցում է Ուկրաինայում պատերազմի աւարտին ուղղւած ԱՄՆ-Ռուսաստան ուղիղ բանակցութիւններին։
Սպիտակ տան յայտարարութեան մէջ ասւում է, որ ամերիկացիների մեծամասնութիւնը հաւանութիւն է տալիս Թրամփի աշխատանքին, ընդորում, տասից գրեթէ վեցն ասում է, որ նա աւելի լաւ է անում իր աշխատանքը, քան իր նախորդը՝ Ջօ Բայդէնը: Հաղորդում է news.am-ը: