ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը՝ ԱՄՆ-ի «ագրեսիւ գործողութիւնների» վերաբերեալ

Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողութիւններն Իրանի դէմ՝ դրանք որակելով որպէս «յանցաւոր ագրեսիա»։
Յայտարարութեան մէջ ԱԳՆ-ն յիշեցրել է տարածաշրջանի երկրների, յատկապէս Պարսից ծոցի հարաւային ափին գտնւող պետութիւնների «իրաւական եւ բարոյական պատասխանատւութիւնը»՝ կանխելու ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից իրենց տարածքների եւ հնարաւորութիւնների օգտագործումը Իրանի դէմ գործողութիւնների ծրագրման, կազմակերպման ու աջակցման նպատակով։
Միաժամանակ, Իրանը զգուշացրել է, որ ինքնապաշտպանութեան իր իրաւունքի շրջանակում չի յապաղի թիրախաւորել յարձակումների աղբիւրները, ինչպէս նաեւ այն ռազմակայաններն ու լոգիստիկ ենթակառուցւածքները, որոնք օգտագործւում են Իրանի դէմ գործողութիւնների իրականացման եւ աջակցման համար։



