Եւրամիութիւնը 15 միլիոն եւրօ է յատկացրել Հայաստանի ընտրութիւնների համար
Պատգամաւորները վարչապետից հաշւետւութիւն են պահանջում

Եւրամիութիւնը 2025 թւականի դեկտեմբերին 15 միլիոն եւրօ է յատկացրել Հայաստանում ընտրական արշաւի անցկացման համար: Այս մասին յայտնի է դարձել խորհրդարանական քննարկումների ընթացքում: «Հայաստան» դաշինքի պատգամաւորները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հաշւետւութիւն ներկայացնի այդ միջոցների ծախսման վերաբերեալ:
2025 թւականի դեկտեմբերին Եւրամիութիւնը Հայաստանին տրամադրել է 15 միլիոն եւրօ: Պաշտօնական Բրիւսէլի պնդմամբ՝ այդ գումարը նախատեսւած է ընտրական գործընթացների աջակցութեան համար: Սակայն, «Հայաստան» դաշինքը պնդում է, որ իրականում խօսքը կոնկրետ քաղաքական ուժի նախընտրական արշաւի ուղղակի ֆինանսաւորման մասին է:
«Հայաստան» դաշինքի պատգամաւորները խորհրդարանական ամբիոնից յայտարարել են, որ թոյլ չեն տայ արտաքին միջամտութիւն: Նրանք Նիկոլ Փաշինեանից հրապարակային հաշւետւութիւն են պահանջում: Ըստ պատգամաւորների՝ հարկաւոր է բացայայտել, թէ կոնկրետ որ կազմակերպութիւններն են ստացել եւրոպական ֆինանսաւորումը, եւ ինչպէս են այդ գումարներն ազդում ընտրական գործընթացի վրայ:



