ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Թասնիմ». ««Զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին Պուտինի աջակցութեան մասին լուրը որեւէ աղերս չունի իրականութեան հետ»

«ԱԼԻՔ» – Այն պնդումները, թէ իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է յղել Թեհրանին, որ համաձայն է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին կեղծ են եւ որեւէ աղերս չունեն իրականութեան հետ: Այս մասին յայտնել է «Թասնիմ» լրաւական գործակալութիւնը՝ յղում անելով իր հաւաստի աղբիւրին:

«Իրանը նման ուղերձ չի ստացել:

Նախագահ Պուտինը վերջին անգամ հանդիպել է արտգործնախարար Արաղչիի հետ, եւ այդ հանդիպմանը նման հարց չի բարձրացւել: Դրանից յետոյ Մոսկւայի եւ Թեհրանի միջեւ դիւանագիտական հաղորդակցութեան ուղիներով «զրոյական» ուրանի հարստացման մասին հաղորդագրութիւններ չեն փոխանակւել»,- «Թասնիմ»-ին ասել է աղբիւրը:

Նշենք, որ նախօրէին Axios պորտալը յղում անելով իր աղբիւրներին, տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչպէս ԱՄՆ նախագահ Թրամփին, այնպէս էլ իրանցի պաշտօնեաներին ասել է, որ աջակցում է միջուկային գործարքի գաղափարին, որի շրջանակներում Իրանը չի կարողանայ ուրան հարստացնել։

Ըստ Axios-ի՝ Մոսկւան կոչ է արել Իրանին համաձայնել «զրոյական հարստացմանը»։

«Պուտինը կաջակցի ուրանի զրոյական հարստացմանը։ Նա կոչ է արել իրանցիներին աշխատել այդ ուղղութեամբ՝ ամերիկացիների հետ բանակցութիւններն աւելի բարենպաստ դարձնելու համար։ Իրանցիները յայտարարել են, որ չեն քննարկի այդ հարցը»,- ասել է Axios-ի աղբիւրը:

Related Articles

Back to top button