Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Արցախի անկախութեան օրը նախկինում տօնում էին նոյնիսկ նրանք, ովքեր այսօր այն ամօթալիօրէն Ադրբեջան են համարում»

Արցախի անկախութեան օրը նախկինում տօնում էին նոյնիսկ նրանք, ովքեր այսօր այն ամօթալիօրէն Ադրբեջան են համարում։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

«Արցախի անկախութեան հռչակման օրը տարիներ շարունակ եղել է այն երկու հիմնական տօներից մէկը, որը ազգովի նշել ենք, հպարտացել ու բաժակ բարձրացրել։

Դա արել են նոյնիսկ նրանք, ովքեր այսօր ամօթաբար Արցախն Ադրբեջան են հռչակում կամ անտարբերութեամբ անցնում մեր ժողովրդի արցախեան հատւածի հետ տեղի ունեցած Ցեղասպանութեան կողքով։

Քանի դեռ կայ պայքար հայկական Արցախ վերադարձի համար, քանի դեռ կան մարդիկ, ովքեր խորապէս գիտակցում են Արցախի հայկականութեան եւ դրա նշանակութեան մասին, քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն յանձնւել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ։

Փառք ու պատիւ մեր նւիրեալներին։

Յաւերժ փառք Հայրենիքի անկախութեան եւ պաշտպանութեան ճանապարհին նահատակւած մեր հերոսներին»,-գրել է նա։

Related Articles

Back to top button