Արցախից տեղահանւածների սոցիալ-իրաւական խնդիրները պահանջում են հետեւողական լուծումներ

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանւած անձանց կարգավիճակի եւ սոցիալական իրաւունքների իրացման ոլորտում իրաւակիրառ պրակտիկայի խնդիրներին նւիրւած քննարկմանը՝ կազմակերպւած «Իրաւունքի պաշտպանութիւն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից։
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը մասնաւորապէս նշել է.
«Իրականում Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցները առերեսւում են սոցիալական եւ իրաւական բնոյթի բազմաթիւ խնդիրների, որոնց մի մասը օրէնսդրական կարգաւորումների դաշտում են, քիչ չեն նաև կամայական վերաբերմունքին, իրաւաբանական աջակցութեան հասանելիութեանը, ինչպէս նաեւ իրաւակիրառ բնագաւառին վերաբերող խնդիրները։
Խնդրակազմը բաւական լայն է եւ, այդուհանդերձ, հետեւողական աշխատանքի արդիւնքում դրանց մեծ մասը հնարաւոր է լուծել։
Իհարկէ, երբե՜ք, երբե՜ք, եւ ոչ մի սոցիալական եւ իրաւական աջակցութիւն չի ամոքի կորսւած Հայրենիքի ցաւը, բայց աշխատելու ենք ՀԿ սեկտորի, իրաւական համայնքի եւ այլ շահագրգիռ կառոյցների հետ՝ հնարաւորինս լուծելու խնդիրները։
ԱԺ Մարդու իրաւունքների եւ հանրային հարցերի յանձնաժողովը պատրաստակամ է քննարկելու խնդիրները, գտնել իրաւական բացերն ու պաշտպանել մեր հայրենակիցների իրաւունքները»:



