Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վլադիմիր Ջաբարով. Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ ՀՀ-ն ինքը պաշտօնապէս չի պաշտպանել Արցախը

Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք-ձեռքի տւած քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, յայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտութեան կանխարգելման եւ պետական ինքնիշխանութեան պաշտպանութեան հարցերով Դաշնութեան խորհրդի յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։

Հայաստանի կառավարութեան 2026-2031 թթ. ծրագրում Ռուսաստանն այլեւս ռազմավարական դաշնակիցների թւում չէ։ Երեւանում դա «հիմնաւորում» են նրանով, թէ ՀԱՊԿ-ում իբր չեն կատարել իրենց անվտանգութեան պարտաւորութիւնները 2021-23 թթ. Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում։

Ջաբարովի խօսքով, նման յայտարարութիւնը ԵՄ-ի հետ կասկածելի կապերի ամրապնդումն ու հետագայում ԵԱՏՄ-ից հնարաւոր դուրս գալը՝ հայկական տնտեսութեան համար մեծ կորուստներով, արդարացնելու փորձ է։ Սա սխալ է, յայտարարել է սենատորը։

Եթէ խօսենք, ըստ էութեան, գրել է Ջաբարովը իր թելեգրամ-ալիքում, ապա երկրորդ ղարաբաղեան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտօնապէս չէր պաշտպանում Ղարաբաղը եւ հէնց այս հակամարտութեան կապակցութեամբ օգնութեան համար պաշտօնապէս չէր դիմել ՀԱՊԿ-ին։ Իսկ առանց պաշտօնական դիմումի ոչ ոք չի միջամտի։ Ի տարբերութիւն Ղազախստանում 2022 թւականի յունւարի իրադարձութիւնների, երբ նախագահ Տոկաեւը պաշտօնապէս օգնութիւն խնդրեց, եւ այն անմիջապէս ցուցաբերւեց, ընդգծել է սենատորը։

Related Articles

Back to top button