Իրան, Չինաստան, Ռուսաստան. «Եւրոպական տրոյկայի Snapback-ը չունի իրաւական ուժ»

Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ՄԱԿ-ում գտնւող դեսպանները համատեղ նամակով մերժել են Ֆրանսիա-Գերմանիա-Բրիտանիա եւրոպական տրոյկայի փորձը՝ ակտիւացնելու Snapback-ը, շեշտելով, որ գործընթացը իրաւական հիմք չունի, քանի որ Եւրոպան ինքն է խախտել Բարջամ-ի պարտաւորութիւնները։
Նամակում ընդգծւում է, որ ԱՄՆ-ի կողմից 2018-ին համաձայնագրից դուրս գալը փոխել է Snapback-ի կիրառման ամբողջ հիմքը, եւ առանց ԱՄՆ-ի խախտման հետաքննութեանը, որեւէ պետութիւն չի կարող պահանջել դրա գործարկումը։
Եռեակը ընդգծում է, որ Իրանի փոխհատուցիչ քայլերը՝ Բարջամով պայմանաւորւած պարտաւորութիւնների մի մասի դադարեցումը, իրականացւել են բացառապէս ԱՄՆ-ի խախտումների եւ եւրոպացիների անգործութեան արձագանքին։
Եռեակը նշում է, որ ԵՄ-ն ոչ միայն չի կատարել Բարջամի եւ Անվտանգութեան Խորհրդի 2231 բանաձեւի պահանջները, այլեւ նոր սահմանափակումներ է կիրառել, հետեւաբար չի կարող յղում անել այն իրաւունքներին, որոնք հիմնականում խախտւել են իր կողմից:
Նամակում կրկին յիշեցւում է, որ ԱԽ 2231 բանաձեւի բոլոր դրոյթները 2025 թ. հոկտեմբերի 18-ից սկսած՝ ուժի մէջ չեն, եւ կորցրել են իրաւական գործօնը։
Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը վերահաստատել են իրենց պատրաստակամութիւնը՝ համագործակցելու ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հետ եւ աջակցում են Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնոյթը։



