Իրան

Քիումարս Հէյդարի. «Սպառնալիքներին արագ արձագանգելու համար սահմաններում տեղակայւել են հրթիռային ու ԱԹՍ-ների միաւորներ»

«ԱԼԻՔ» – Բանակի ցամաքային զօրքերի հրամանատարը յայտարարել է, որ երկրի հիւսիսարեւելեան սահմաններում այդ ուժերի հրթիռային, անօդաչու թռչող սարքերի եւ հրետանային ստորաբաժանումների տեղակայման պատճառը սպառնալիքներին արագ եւ ժամանակին արձագանգելն է։

Գեներալ – մայոր Քիումարս Հէյդարին ԻՌՆԱ-ի հետ հարցազրոյցի ընթացքում ասել է. «Ցամաքային ուժը կենտրոնացած է այն կէտերի վրայ, որտեղ կայ ուժային վակուում»: Նա յայտարարելով, որ ցամաքային ուժերը պատասխանատու են երկրի անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան համար, պարզաբանել է. «Մինչ այս չի եղել տարածքային հետազօտութիւն, որը կարող կը լինէր որոշակիօրէն լուծել այս խնդիրը, ուստի մենք նախագծում եւ իրականացնում ենք տարածքային նոր հետազօտութիւն՝ դիտարկելով այն վայրերը, որտեղ վակուում կայ»: Բանակի ցամաքային զօրքերի հրամանատարը յաւելել է. «Հրթիռային, անօդաչու թռչող սարքերի եւ մանեւրային ուժերի առումով այս զօրավարժութիւնը տեղի է ունենալու սահմաններում, ուստի մենք այս աշխատանքով կիրականացնենք վճռական եւ արձագանգող տարածքային զօրավարժութիւն»։

Related Articles

Back to top button