Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀԱԵ Արցախի Թեմական խորհուրդը՝ թեմի առաջնորդի մասին. «Չենք կիսում եւ դատապարտում ենք այդ մօտեցումները»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Արցախի Թեմական խորհուրդը յայտնում իր խոր անհանգստութիւնն ու մտահոգութիւնը՝ կապւած վերջին օրերին հանրային մեծ հնչեղութիւն ստացած Արցախի թեմակալ առաջնորդի գործելակերպի եւ դիրքորոշումների հետ: Խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապէս տեղեկացւած չի եղել, եւ այն չի բխել մեր միասնական դիրքորոշումից ու ներարցախեան քննարկումների տրամաբանութիւնից։ Բազմաթիւ  արցախցիների մօտ այս քայլը առաջացրել է զայրոյթ, վրդովմունք եւ անվստահութիւն, ինչը մենք լիովին հասկանալի ենք համարում։ Այս կապակցութեամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակէտն ու մեկնաբանութիւնները։

Պէտք է յստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել եւ դատապարտում ենք այդ մօտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները։ Թեմական խորհուրդը, վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պէտք է լուծւեն բացառապէս եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, աւանդութեան եւ ազգային արժէհամակարգի սկզբունքով։ Մենք մնում ենք յանձնառու մեր ժողովրդի շահերի ներկայացմանն ու եկեղեցական կարգի պահպանմանը եւ կարեւորում ենք, որ ապագայ քայլերն ու որոշումները կայացւեն փոխադարձ յարգանքի, համաձայնեցման եւ ներհամայնքային միասնականութեան հիման վրայ»։

Related Articles

Back to top button