Պատրուշեւ. ««Հիւսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններ էին ընթանում»

«ԱԼԻՔ» – «Հիւսիսային հոսք»-ի պայթեցումից կարճ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններ են անցկացւել Բալթեան տարածաշրջանում։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական եւ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը «Կոմերսանտ» թերթին՝ մեկնաբանելով գազատարների վրայ ահաբեկչական յարձակումների հետաքննութեան հետ կապւած իրավիճակը։
«Հիմա նրանք նախընտրում են չյիշել, որ բառացիօրէն «Հիւսիսային հոսքի» պայթիւնի նախօրէին Բալթիկայի այս հատւածում անցկացւել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զօրավարժութիւններ»,- ընդգծել է Պատրուշեւը։
Նա նաեւ ուշադրութիւն է հրաւիրել գազատարների պայթեցման կասկածանքով նախկինում ձերբակալւած ուկրաինացիների յայտարարութեան վրայ, ըստ որի՝ նրանց նկատմամբ անցկացւող հետաքննութիւնը նպատակ ունի մեղքը բարդել Ուկրաինայի վրայ եւ թաքցնել ահաբեկչական յարձակման իրական կազմակերպիչներին ու մասնակիցներին, ովքեր հետաքրքրւած են Բալթիկայում լարւածութեան աճով։
«Տարածաշրջանում իրավիճակի վերլուծութիւնը հաստատում է նրանց խօսքերը»,- ամփոփել է Պատրուշեւը։