Թրամփը յայտարարել է, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դէմ պատժամիջոցների սահմանման երկրորդ փուլին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Սպիտակ տանը յայտարարել է, որ պատրաստ է անցնել Ուկրաինայի հակամարտութեան պատճառով Ռուսաստանի դէմ պատժամիջոցների սահմանման երկրորդ փուլին: Յայտնում է Reuters-ը։
Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հասկացրել էր, որ Վաշինգտոնը բաց է եւրոպական երկրների հետ համագործակցութեան համար՝ ռուսական նաւթ գնող երկրների դէմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակով՝ փորձելով «փլուզել» ռուսաստանեան տնտեսութիւնը։
«Մենք պատրաստ ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրայ, սակայն մեզ անհրաժեշտ է, որ մեր եւրոպացի գործընկերները հետեւեն մեզ»,- ասել է Բեսենթը NBC News-ին տւած հարցազրոյցում՝ յաւելելով.«Այժմ մենք մրցավազքի դիտորդ ենք, թէ որքան երկար կը կարողանայ դիմակայել ուկրաինական բանակը եւ որքան երկար կը դիմակայի ռուսաստանեան տնտեսութիւնը։ Եւ եթէ ԱՄՆ-ը եւ Եւրոպական միութիւնը կարողանան միջամտել, լրացուցիչ պատժամիջոցներ, լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նաւթ գնող երկրների համար, ռուսաստանեան տնտեսութիւնը ամբողջութեամբ կը փլուզւի, եւ դա կը յանգեցնի նրան, որ [ռուսաստանեան] նախագահ Վլադիմիր Պուտինը կը նստի բանակցութիւնների սեղանի շուրջ»: