ՄիջազգայինՔաղաքական

Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանգել Պենտագոնի զեկոյցին

«ԱԼԻՔ» – ՉԺՀ-ի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Չժան Սիաոգանը յայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով աւելի  յարձակողական է դառնում, ինչը  տանում է առճակատման:

Այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ   Չժան Սիաոգանը այս մասին յայտարարել է դեկտեմբերի 21-ին՝ մեկնաբանելով աւելի վաղ Պենտագոնի ներկայացրած զեկոյցը Չինաստանի ռազմական զարգացման մասին:

Ըստ աղբիւրի՝ աւելի վաղ ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստւած  զեկոյցում նշել էր, որ Չինաստանը 2024 թւականի կէսերին ունեցել է աւելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թւականին դրանց թիւը կը գերազանցի հազարը: 

Պենտագոնի տւեալներով՝ Չինաստանն ակտիւօրէն մեծացնում է իր միջուկային ուժերը ՝ ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ ռազմավարական մրցակցութեան ուժեղացման ֆոնին: Դրա հետ մէկտեղ զեկոյցում ընդգծւում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպէսզի երկու երկրների միջեւ մրցակցութիւնը չվերաճի ռազմական հակամարտութեան:

Related Articles

Back to top button