Զախարովա. «Ռուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղւած ԵՄ-ի կողմից ռուսական ակտիւների սառեցմանը, չեն ուշանայ»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիւների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանայ»։ Այս մասին յայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսասական ՏԱՍՍ-ին յղումով:
«Բրիւսէլն ուշադիր թաքցնում է այն փաստը, որ ԵՄ երկրների քաղաքացիները կը վճարեն իրենց քաղաքական նկրտումների համար։ Մեր պատասխանը չի ուշանայ»,- ընդգծել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի Բանկը դեկտեմբերի 12-ին հրապարակել է մանրամասն յայտարարութիւն այս հարցի վերաբերեալ։
«Արդէն ձեռնարկւում են կոնկրետ քայլեր։ Նոյն օրը ռուսական կարգաւորող մարմինը տեղեկացրեց Մոսկւայի արբիտրաժային դատարանում Եւրոքլերի դեպոզիտարիայի դէմ հայց ներկայացնելու մասին՝ Ռուսաստանի Բանկին պատճառւած վնասի վերականգնման համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։



