ՄիջազգայինՔաղաքական

Reuters. «Ռուսաստանն ու Ուկրաինան չկարողացան պայմանաւորւել Ադրբեջանի միջնորդութեամբ գազային գործարքի շուրջ»

«ԱԼԻՔ» – Մոսկւան եւ Կիեւը չեն կարողացել համաձայնութեան գալ Ադրբեջանի միջնորդութեամբ ռուսական գազի արտահանումը Եւրոպա Ուկրաինայի տարածքով շարունակելու գործարքի շուրջ, Reuters-ին յայտնել է ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերութեան բարձրաստիճան աղբիւրը։

Եւրամիութիւնը եւ Ուկրաինան Ադրբեջանին խնդրել են նպաստել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագրի շուրջ քննարկումներին, որն աւարտւում է այս տարի:

Նշւում է, որ SOCAR-ը գրեթէ մէկ տարի միջնորդել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկ ընկերութիւնների միջեւ բանակցութիւններում։

Ընդգծւում է, որ մայիսի 2-ին Ստամբուլում եւ օգոստոսի 29-ին Վիեննայում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ։

Related Articles

Back to top button