ԻրանՔաղաքական

Բուշեհրի մատոյցներում առգրաււել է մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրեայ նաւ

«ԱԼԻՔ» – Յուլիսի 22-ին, Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի երկրորդ ռազմածովային շրջանի ուժերը Պարսից ծոցում, Բուշեհրի մատոյցներում առգրաււել են մաքսանենգ վառելիք տեղափոխող, աֆրիկեան Տոգօ երկրի դրօշով նաւ:

Այս մասին տեղեկացրել է Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի երկրորդ ռազմածովային շրջանի ուժերի հրամանատար գեներալ Հէյդար Հոնարիան Մոջարադը՝ նշելով, որ այս նաւը տեղափոխում էր 1.5 մլն լիտր դիզվառելիք, եւ անօրինական նաւարկում էր Իրանի ջրային տարածքում:

«Այս նաւի առգրաււումը կատարւել է դատական որոշմամբ, եւ մաքսանենգ վառելիքը բեռնաթափման համար ուղարկւել է Բուշեհրի նաւթամթերքների ընկերութեան տերմինալ»,- ասել է գեներալը:

Related Articles

Back to top button