Վարդան Ոսկանեան. «Դամասկոսում իրանական հիւպատոսութեան վրայ յարձակումն իրականացւել է Բաքւի հետ գաղտնի համակարգմամբ»
Վարդան Ոսկանեան. «Դամասկոսում իրանական հիւպատոսութեան վրայ յարձակումն իրականացւել է Բաքւի հետ գաղտնի համակարգմամբ»
Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով նախօրէին Իսրայէլի կողմից Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ յարձակմանը, գրել է. «Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հետ առնչութիւն ունեցող տելեգրամեան ալիքներում խօսք է գնուն այն մասին, որ Դամասկոսում իրանական հիւպատոսութեան վրայ իսրայէլական օդային յարձակումն իրականացւել է Բաքւի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ: Ընդ որում, որպէս իրանական պատասխան գործողութեան թիրախ են դիտարկւում նաեւ իրանական սահմանի մօտակայքում՝ բռնազաւթւած Արցախի Հանրապետութեան Կովսականի շրջանում, տեղակայւած իսրայէլական հետախուզական ենթակառուցւածքները:
Յիշեցնեմ, որ արհեստածին Ադրբեջանի տարածքում իսրայէլական դիւանագիտական ներկայացուցչութււնը պատասխան հարւածի թիրախ դարձնելու կոչ էր արել Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամաւորներից մէկը»: