
«ԱԼԻՔ» – Այսօր՝ առաւօտեան, Թեհրանում տեղի ունեցաւ 12-օրեայ պատերազմի նահատակների յուղարկաւորութեան ժողովրդական արարողութիւնը։
Ժողովրդի հսկայական հոսքով Էնղելաբ հրապարակից մեկնարկեց 12-օրեայ պատերազմի աւելի քան 60 նահատակների, այդ թւում՝ բարձրաստիճան զինւորական հրամանատարների, միջուկային գիտնականների, կանանց եւ երեխաների, ինչպէս նաեւ զոհւած լրագրողների յուղարկաւորութեան արարողութիւնը, որը դարձաւ Իրանի ժողովրդի միասնութեան եւ ամբողջատիրութեան դէմ պայքարի իւրօրինակ պատկեր։
Իրանական ԶԼՄ-ների վկայութեամբ՝ այսօրւայ արարողութեանը շարքային քաղաքացիներից բացի, մասնակցել են նաեւ տարիների ականաւոր ազգային ու ռազմական գործիչներ, պետական պաշտօնեաներ, գիտնականներ, եւ Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի նահատակների բազմաթիւ ընտանիքներ, ինչը արարողութիւնը վերածել է աննախադէպ ազգային միասնութեան խորհրդանիշի, յատկապէս, հերոսների հանդէպ սիրուց ու թշնամու եւ բռնութեան նկատմամբ ատելութիւնից ելնելով:
Յանուն ժողովրդի եւ Իրանը պաշտպանութեան նահատակւած հերոսների եւ քաղաքացիների մարմինները դէպի վերջին հանգրւան են ուղեկցւել նախագահ Մասուդ Փեզեշքիանի, «Ղոդս» ստորաբաժանման գլխաւոր հրամանատար բրիգադաի գեներալ Էսմայիլ Ղաանիի, Իսլ. Խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ ԻՅՊԿ-ում Գերագոյն առաջնորդի ներկայացուցիչ Հաջ Սադեղիի, ինչպէս նաեւ յարձակման առաջին հարւածների թիրախ դարձած եւ ծանր վիրաւորում ստացած ծովակալ Շամխանիի մասնակցութեամբ: