ՄիջազգայինՔաղաքական

Ջոլանին Բաքւում մասնակցել է Իսրայէլի պաշտօնեաների հետ հանդիպմանը

«ԱԼԻՔ»- Իսրայէլական աղբիւրները հաղորդել են Բաքւում Սիրիայի եւ Իսրայելի ռեժիմի պաշտօնեաների միջեւ ուղիղ հանդիպման մասին, որին առնւազն մէկ անգամ մասնակցել է Ահմեդ ալ Շարաան (Ջոլանին): Տեղեկացնում է Tasnim-ը:

Աղբիւրի համաձայն՝ մինչ Իսրայէլի ռեժիմի ամենօրեայ ոտնձգութիւնները Սիրիայի տարածքային ամբողջականութեան դէմ շարունակւում են, եւ սիոնիստական ռազմական ինքնաթիռները օրական մի քանի անգամ խախտում են Սիրիայի օդային տարածքը, երկու կողմերի միջեւ շփումներն ու բանակցութիւնները օրէցօր աւելի ակնյայտ են դառնում, ոչ միայն միջնորդների միջոցով, այլեւ ուղղակի եւ անմիջականօրէն:

Իսրայէլական լրատւամիջոցների բացայայտած լուրում, այդ թւում 24 News-ի հրապարակումներում նշւած է, որ Սիրիայի իշխող խմբի առաջնորդ Ահմեդ ալ Շարաան ներկայ է եղել Ադրբեջանի Հանրապետութեան տարածքում Թել Աւիւի պաշտօնեաների հետ կայացած առնւազն մէկ հանդիպմանը: Ջոլանին Բաքու էր ժամանել երէկ՝ յուլիսի 12-ին, երբ նոյն ժամին պաշտօնական այցով Իսրայէլի պատւիրակութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւն է ժամանել:

Միեւնոյն ժամանակ, Իսրայէլի Channel 14 հեռուստաալիքը, վկայակոչելով դիւանագիտական աղբիւրներին, հաստատել է, որ Բաքւում տեղի է ունեցել իսրայէլցի եւ սիրիացի պաշտօնեաների հանդիպումը, որտեղ յիշատակւել է նաեւ Ահմեդ ալ Շարայի անունը։ Tasnim-ը յաւելել է, որ նոյն կապակցութեամբ Times of Israe թերթը եւս յղում անելով իր աղբիւրներին գրել է. «Ալ Շարայի Ադրբեջանի Հանրապետութիւն կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել սիրիացի պաշտօնեայի եւ իսրայելցի պաշտօնեայի միջեւ հանդիպում»։

Մէկ այլ հրապարակումում, Kan TV-ն յայտնել է, որ Քնեսեթի արտաքին գործերի եւ անվտանգութեան յանձնաժողովի անդամներին տեղեկացւել է Դամասկոսի նոր կառավարութեան հետ այս անմիջական հանդիպումների մասին, եւ դա քննարկման է դրւել Իսրայէլի անվտանգութեան շրջանակներում։

Tasnim-ը յիշեցրել է նաեւ, որ իսրայէլական մամուլը նախօրօք նշել էր, որ Դամասկոսի ու Թել Աւիւի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնագիրը կարող է վերջնականապէս հաստատւել ընթացիկ տարւայ ընթացքում։

Related Articles

Back to top button