Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ Սրբազանին կալանքից ազատելու միջնորդութիւնը դատարանը մերժել է

«ԱԼԻՔ» – Երէկ՝ օգոստոսի 15-ին, տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկեալ Միքայէլ արք. Աջապահեանի դատական նիստը: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Նիստի ընթացքում, դատարանը մերժել է Միքայէլ Սրբազանին կալանքից ազատելու միջնորդութիւնը: Խափանման միջոց կալանքը դատաւոր Արմինէ Մելիքսէթեանն անփոփոխ է թողել՝ կալանքի ժամկէտը երկարաձգելով եւս 10 օրով:

«Դատարանն արձանագրում է՝ հաշւի առնելով վարոյթի ոչ ծաւալուն լինելը,  կալանքի ժամկէետը կերկարաձգւի 10 օր ժամկէտով»,- յայտարարել է նա:

Միքայէլ Սրբազանի գործով դատական նիստը երէկ հետաձգւել է: Ըստ ԶԼմ-ների փոխանցման՝ յաջորդ դատական նիստերը նշանակւել են աննախադէպ արագութեամբ՝ օգոստոսի 18-ին, 19-ին, 21-ին, 25-ին։

Նշենք, որ նախօրէին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թոյլ չեն տւել այցելել Միքայէլ Սրբազանին նախնական կալանքի վայրում: Գործի քննիչը մերժել է միջնորդութիւնը: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսեանը։

«Մերժման համար որեւէ պատճառ չկար, եւ Կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննութեանը»,- յայտարարել է նա։

Related Articles

Back to top button