Յայտնի է Բագրատ Սրբազանի եւ միւսների գործով առաջին դատական նիստի օրը

«ԱԼԻՔ» – Երեւանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի դատաւոր Կարէն Ֆարխոյեանը վարոյթ է ընդունել «Սրաբազան շարժման» առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արք. Գալստանեանի եւ միւսների վերաբերեալ քրէական գործը։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան լրատւամիջոցները՝ դատական առաջին նիստը նշանակւել է օգոստոսի 19-ին:
Դատարանում, ըստ ամենայնի, քննութեան առարկայ կը դարձւի նաեւ խափանման միջոցների հարցը։
Յիշեցնենք, որ յունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինեանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ՀՀ Ոստիկանութեան ներքին զօրքերը Երեւանում մօտ 80 քաղաքացի բերման ենթարկեց։ ՀՀ Քնչական կոմիտէն (ՔԿ) յայտարարել էր, որ բերման ենթարկւածները չեն ներկայացել նախաքննական մարմին, եւ որեւէ վարոյթ այդ պահին չէր քննւում։ Յունիսի 24-ին իշխանամերձ լրատւամիջոցներով տարածւեց «յեղաշրջման պլանի» մասին նիւթ, որի տարածմանը անմիջականօրէն մասնակցեցին Նիկոլ Փաշինեանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը։ Դրանից յետոյ ՔԿ-ն յայտարարեց, որ այն դառնում է քննութեան առարկայ, եւ յունիսի 25-ին առաւօտեան սկսւեցին ընդդիմադիրների տների խուզարկութիւնները՝ յաջորդած ձերբակալութիւններով եւ կալանաւորումներով։