ԻրանՄիջազգայինՔաղաքական
Հորմոզի նեղուցի մօտ նաւթատար է խոցւել

Բրիտանիայի ծովային առեւտրային գործողութիւնների կազմակերպութիւնը (UKMTO) յայտնել է Օմանի ափերի մօտ նաւթատարի վրայ անյայտ արկի հարւածի մասին։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ դէպքը տեղի է ունեցել Օմանի հիւսիսում՝ «Ալ-Շիշա» շրջանից շուրջ 17 կմ հիւսիս-արեւելք։ Նաւթատարի նաւապետը յայտնել է, որ նաւը թիրախաւորւել է անյայտ տեսակի արկով, ինչի հետեւանքով վնասւել է շարժիչային բաժինը, եւ նաւը կորցրել է շարժունակութիւնը։
Նաւի անձնակազմի բոլոր անդամներն ապահով են։ Դէպքի հետեւանքով հնարաւոր բնապահպանական վնասի չափը դեռ յայտնի չէ։ Տեղի իշխանութիւնները հետաքննում են միջադէպի հանգամանքները։



