Առգրաււած ամերիկեան նաւթի վաճառքից՝ 771 «թիթեռնիկ»-ով հիւանդների է հատուցում տրւել

Տարիներ շարունակ պատժամիջոցների հետեւանքով մասնագիտացւած վիրակապերի եւ բժշկական պարագաների հասանելիութեան խնդիրներ ունեցող Իրանի «թիթեռնիկ»-ով (բուլոզ էպիդերմոլիզ) հիւանդները սկսում են ստանալ իրենց դատական հատուցումները։ Թեհրանի դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ-ից բռնագրաււած նաւթի վաճառքից ստացւած գումարից իւրաքանչիւր հայցւոր հիւանդին յատկացւելու է 2 միլիարդ թուման։
Թեհրանի Միջազգային յարաբերութիւնների իրաւական գործերով 55-րդ մասնաճիւղի դատարանը ԱՄՆ կառավարութեանը պատասխանատու է ճանաչել պատժամիջոցների հետեւանքով հիւանդներին հասցւած վնասների համար։ Իրանում շուրջ 1250 բուլոզ էպիդերմոլիզով (EB) հիւանդներից 771-ը մասնակցել են դատական հայցին։
Դատական վճռի կատարման շրջանակում 2023 թւականին բռնագրաււել էր նաւթատար նաւ, որի նաւթային բեռը սահմանւած կարգով վաճառւել է։ Դրանից ստացւած գումարը փոխանցւել է Իրանի դատական իշխանութեան հաշւին։ Բռնագրաււած ամերիկեան միջոցների ընդհանուր արժէքը գնահատւում է շուրջ 36-37 միլիոն դոլար։
«Թիթեռնիկ» հիւանդները՝ որոնց մաշկը ծայրայեղ զգայուն է եւ վիրակապերի մշտական կարիք ունեն, տարիներ շարունակ բախւել են մասնագիտացւած բժշկական պարագաների ձեռքբերման դժւարութիւններին։ Դատարանի այս որոշումը նրանց համար առաջին փուլով նախատեսում է ոչ միայն ֆինանսական հատուցում, այլեւ պատժամիջոցների հետեւանքով կրած վնասների դատական ճանաչում։



