ԻրանՔաղաքական

«Եռեակ կղզիները միշտ պատկանել են Իրանին. աւարտւել է եւրոպացիների «բաժանիր, որ տիրես» քաղաքականութեան դարաշրջանը»

ԱԳ նախարարն արձագանգել է ԵՄ-ի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպման ամփոփիչ յայտարարութեանը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանգելով Եւրամիութեան եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպման ամփոփիչ յայտարարութեանը:

«Մեր տարածաշրջանում եւրոպացիների չարամիտ «բաժանիր, որ տիրես» քաղաքականութեան դարաշրջանը վաղուց աւարտւել է։

Իրանի մասով, Եւրամիութեան եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպման ամփոփիչ յայտարարութիւնը բազմաթիւ ուղերձներ է պարունակում:

Մեր տեսանկիւնից պարզ է, որ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած համագործակցութեան այն ճանապարհին, որը մենք առաջարկել ենք նրանց տարբեր հանդիպումներում, այդ թւում՝ Նիւ Եօրքում, այժմ Եւրոպայի «առճակատման» ցանկութեամբ է պատասխան տրւել՝ արգելելով քաղաքացիական աւիափոխադրումները եւ Իրանին մեղադրելով «օկուպացիայի» մէջ։

Եռեակ կղզիները միշտ պատկանել են Իրանին եւ այդպիսին կը մնան յաւերժ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button