ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը նախատեսում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել

«ԱԼԻՔ» – Այս գիշեր, Ռուսաստանը նախատեսում է իրականացնել RS-24 Yars միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «ուսումնամարտական» արձակում: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտնել է Ուկրաինայի պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր հետախուզական վարչութիւնը։

Հետախուզութիւնը պնդում է, որ հրթիռի արձակումն ուղղւած է Ուկրաինային վախեցնելու եւ ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրայ ճնշում գործադրելուն, ինչը դիտւում է որպէս միջուկային շանտաժի մարտավարութեան տարր:

«Շարժական ցամաքային համալիրից ուսումնական զինամթերքով հագեցած հրթիռի արձակումը հրամայւել է իրականացնել ագրեսոր պետութեան Ռազմավարական հրթիռային ուժերի 31-րդ բանակի 42-րդ դիւիզիայի 433-րդ գնդի անձնակազմի կողմից»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Գործարկման վայրը Ռուսաստանի Սւերդլովսկի մարզի Սւոբոդնի բնակավայրի մօտ է։ Նախատեսւում է կիրառել ուսումնական զինամթերք։ Այս եռաստիճան պինդ վառելիքով աշխատող հրթիռի թռիչքի հեռահարութիւնը կազմում է աւելի քան 10 հազար կիլոմետր։

Related Articles

Back to top button